ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Tutti Frutti-ն Հայաստանում է

Tutti Frutti-ն Հայաստանում է
01.07.2017 | 22:37

Այսօր Երևանում բացվեց ամերիկյան հայտնի Tutti Frutti սառեցված յոգուրտների կետը, որը տարածաշրջանում և Հայաստանում առաջինն է: «Սա խորհրդանշում է գործընկերություն երկու առաջատար ընկերության՝ հայկական «Տաշիր գրուպի» և ամերիկյան Tutti Frutti-ի միջև»,- բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա ասաց, որ երկու ընկերությունների միջնորդը եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և բանակցությունները սկսվել են դեռ 2015 -ից: Դիվանագետի խոսքով՝ Tutti Frutti-ն իր հետ կբերի նաև աշխատատեղեր տասնյակ մարդկանց համար ու գործարար կապեր երկու երկրների միջև: Բացմանը ներկա Tutti Frutti բրենդի ներկայացուցիչ Վլադիմիր Ռեյխն ասաց, որ Հայաստանում Tutti Frutti-ի բացումը երազանքի նման էր, քանի որ ընկերներ, մտերիմներ ունի Հայաստանում: «Ես շատ սիրեցի սառը յոգուրտները, որոնց հեղինակը իմ կինն է: Երբ բացում էի առաջին կետը, չէի մտածում, որ կարող ենք այսքան շատ շարունակել ու գուցե՝ այսօր այստեղ լինել»,- ասաց բրենդի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ իրենց համար կարևորը որակն է ու վստահություն հայտնեց, որ բոլորն էլ շատ կսիրեն այդ յոգուրտները: Սառեցված յոգուրտների երևանյան առաջին վաճառքի կետը Մետրոնոմ առևտրի կենտրոնում է:

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց «Տաշիր գրուպի» հետ համագործակցող «Ֆրոզեն Յոգուրտ» ՍՊԸ-ի ղեկավար Արմեն Գագիկյանը, Tutti Frutti-ն Հայաստանում կունենա ևս երկու կետ: Մեկ կետ էլ կբացվի Թբիլիսիում: «Մեր պայմանավորվածությունն է, որ Tutti Frutti բրենդը պետք է ներկայացված լինի Հայաստանում և Վրաստանում Տաշիր ընկերությունների խմբի, մասնավորապես, «Ֆրոզեն Յոգուրտ» ՍՊԸ-ի կողմից»,- ասաց Գագիկյանը: Սպասարկման յուրաքանչյուր կետի համար ծախսվել է 100 հազար ԱՄՆ դոլար: Նա ընդգծեց, որ իրենք այնպես են անելու, որ քաղաքացիները բարձր որակի Tutti Frutti սառեցված յոգուրտ համտեսեն:

Դիտվել է՝ 9024

Մեկնաբանություններ